ճամփորդություն դեպի Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան

 

Ուրբաթ օրը մենք դասարանով գնալու ենք ճամփորդության դեպի Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան։ Հեռավորությունը Հարավային դպրոցից 9 կմ է, իսկ ճանապարհը տևելու է 16 ր։  Մենք անցնելու ենք Ծովակալ Իսակովի պողոտայով, Մեսրոպ Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Զարոբյան փողոցով, որտեղ գտնվում է Վարպետի տունը։

Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը տարին:
Նրա մահից հետո` 1958 թվականին, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Այս հարկի ներքո նա ներկա չէ միայն ֆիզիկապես. Նրա լուսավոր հոգին հավետ այս տանն է, իր ժողովրդի հետ` որպես նրա երթի հավերժ ուղեկից:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են` թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը:

Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայ և օտարազգի բազմաթիվ մարդիկ: Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան ու հետաքրքիր միջոցառումներ` գիտական ընթերցումներ, գրական – երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն: Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
Ամեն տարի թանգարանն ակտիվորեն արձագանքում է նաև Ֆրանսիայի թանգարանների նախաձեռնությանը` մայիսին կազմակերպվող ‹‹թանգարանային գիշեր›› միջազգային ակցիային, որի շրջանակներում Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ: Միջոցառումներին մասնակցում են բազմաթիվ այցելուներ` տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, որոնց համար սովորական օրը դառնում է տոն՝ ընդմիշտ մնալով նրանց հիշողության մեջ:

 

Տնային առաջադրանք 08․12․2021

Վարժ 475

Միևնույն կետից հակառակ ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից ավելի էր 30մ-ով։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։

Լուծում՝

340+30=370

370+340=710

Պատ․՝710 մ

Վարժ 476

8 դույլ ջուրը 24 լ-ով ավելի է 5 դույլ ջրից։ Հաշվիր, թե քանի լիտր է այդպիսի 10 դույլ ջուրը։

Լուծում՝

8-5=3

24:3=8

8×10=80

Պատ․՝80 լ

Դասարանական առաջադրանք

Վարժ 471

Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240 մ ճանապարհ, իսկ մյուսը 320 մ։ Որքա՞ն էր այդ կետերի հեռավուրությունը։

Լուծում

320+240=560

Պատ․՝ 560 մ

Վարժ 472

Միևնույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 24 կմ, իսկ երկրորդը 28 կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց հեռավորությունը։

Լուծում

28-24=4

Պատ․՝  4 կմ

Վարժ 473

Միևնույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելութ որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 42 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 6 կմ է։ Հաշվիր երկրորդ հեծանվորդի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ նա ավելի արագ էր ընթանում։

Լուծում

42+6=48

Պատ․՝ 48 կմ

Վարժ 474

70 կմ 500 մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեց երկու ձիավոր։

Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանք կանգնեցին հանգստանալու։ Այդ ժամանակ  առաջին ձիավորը անցել էր 24 կմ 200 մ, իսկ եկրորդը 26 կմ։

Հաշվիր, թե այդ պահին որքան էր նրանց միջև հեռավորությունը։

Լուծում

70×1000=70000

70000+500=70500

26×1000=26000

24×1000=24000

24000+200=24200

26000+24200=50200

70500-50200=20300

Պատ․՝ 20300 մ