Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ – երկրորդ մակարդակ

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:
81
2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:
դեղինը
3. Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:
Captionless Image

6 սմ
4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։
12 տուփ
5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։
10 կեչի
6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:
16 կմ
7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին,  իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր  է կշռում 1 տանձը։
1 տանձը 7 սալոր է
8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:
20 հարցի
9. Գրքի  մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում  258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։
Երկրորդ պատմվածքը
10.  Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:
4 կապույտ փուչիկ

Դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբ – առաջին մակարդակ

1. Ունենք կաղամբ, գազար, վարունգ, լոլիկ, նեխուր: Քանի՞ ձևով կարող ենք երեք բաղադրիչ ունեցող աղցան պատրաստել:
10 տեսակ
2. Թթվով լիքը լցված դույլը դրեցին կշեռքին։ Կշեռքը ցույց տվեց 19կգ: Դատարկ դույլը կշռում է 1կգ: Դույլից վերցրեցին եղած թթվի կեսը։ Քանի՞ կիլոգրամ ցույց տվեց կշեռքը։
10 կգ
3. Վազքի մրցույթի ժամանակ Արտաշեսը վերջնագիծը հատեց Նարեից անմիջապես հետո։ Արտաշեսից առաջ վերջնագիծը հատել էր 10 սովորող, իսկ Նարեից հետո վերջնագիծը հատեց 15 սովորող։ Քանի՞ սովորող էր մասնակցում վազքի մրցույթին:
25 երեխա
4. Անահիտը գրեց մեկից սկսած հաջորդական թվեր: Այդ թվերը գրելու համար օգտագործեց 25 թվանշան: Ո՞րն է գրված վերջին թիվը:
17
5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։
59, 68, 77, 86, 95
6. Անին, Մարին և Եվան միասին 18 ընկույզ ունեին: Անին իր ունեցած ընկույզներից երեքը տվեց Մարիին: Մարին իր ընկույզներից երկուսը տվեց Եվային: Դրանից հետո աղջիկները ունեցան նույն քանակով ընկույզներ: Աղջիկներից յուրաքանչյուրը սկզբում քանի՞ ընկույզ ուներ:
Անի մոտ 9 ընկույզ, Մարիի մոտ 5 ընկույզ, իսկ Եվայի մոտ 4 ընկույզ
7. Սովորողները հաշվեցին թթուդրիկի համար բերած գազարները և բազուկները։ Պարզվեց, որ երկու անգամ ավելի շատ գազար կա, քան բազուկ: Երբ նրանք էլի 5 բազուկ բերեցին, գազարների ու բազուկների քանակները հավասարվեցին: Սովորողները քանի՞ գազար էին բերել:
10 գազար
8. Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները թթուդրիկը սկսեցին առավոտյան ժամը 10։45 և ավարտեցին 11։25-ին։ Քանի՞ րոպե տևեց թթուդրիկը։
41 ր
9. Սովորողները գնեցին մեկական կիլոգրամ գազար, բազուկ և լոլիկ։ Գազարի համար վճարեցին ավելի քիչ, քան բազուկի համար։  Լոլիկի համար վճարեցին ավելի քիչ, քան գազարի համար: Ամենաքիչը ո՞ր բանջարեղենի համար վճարեցին:
ամենաքիչը վճարեցին լոլիկի համար
10. Աննայի, Միլայի և Արփիի տարիքների գումարը 19 է: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
25