Մաթեմատիկայի ֆլեշմոբ – երկրորդ մակարդակ

1.  Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին     
90
2.  Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը: 
18:53
3.  Պետրոսը բաժանում էր շոկոլադե սալիկը: Սկզբում նա պոկեց 5  կտորից բաղկացած շարքն իր եղբոր համար, հետո` 7 կտորից բաղկացած շարքն իր քրոջ համար (տե՛ս նկարը): Քանի՞ կտորից էր բաղկացած շոկոլադե սալիկը:
Captionless Image

40
4. Պաղպաղակի կրպակի դրամարկղում կար որոշակի գումար: 6 պաղպաղակի վաճառքից հետո դրամարկղում եղավ 700 դրամ, իսկ 16 պաղպաղակի վաճառքից հետո ՝ 1200 դրամ: Քանի՞ դրամ կար դրամարկղում սկզբում։
400
5.  Բնական թիվը 8-ի և  9-ի բաժանելիս ստացված մնացորդների արտադրյալը հավասար է 24: Ինչի՞ է հավասար այդ մնացորդների գումարի հնարավոր ամենամեծ արժեքը: 
11
6. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։ 
5 (3 մեծ և 2 փոքր)
7. Երբ գյուղացին կշեռքին կանգնեցրեց խոզին ու այծին, կշեռքը ցույց տվեց 58կգ։ Ոչխարի և խոզի դեպքում կշեռքը ցույց տվեց 64կգ, այծի և ոչխարի դեպքում՝ 36կգ։ Ի՞նչ զանգված ունի խոզը։ 
43
8. Երկու քաղաքներից, որոնց միջև հեռավորությունը 440 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։  Հանդիպումից կես ժամ անց նրանց միջև հեռավորությունը 55կմ էր։ Քանի՞ ժամ հետո էին հանդիպել։ 
4
9.  Կոալան տերևներ կերավ երեք ճյուղերից: Յուրաքանչյուր ճյուղի վրա կար 20 տերև: Կոալան առաջին ճյուղից կերավ մի քանի տերև, իսկ երկրորդ ճյուղից՝ այնքան տերև, որքան մնացել էր առաջին ճյուղին: Հետո կերավ 2 տերև 3-րդ ճյուղից: Ընդհանուր քանի՞ տերև մնաց 3 ճյուղի վրա:
38
10.  Նկարում պատկերված է երեք քառակուսի, ընդ որում  AE=3սմ, FG=2սմ։ Որքա՞ն է ամենամեծ քառակուսու մակերեսը
Captionless Image
64

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *