Առակներ

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

** ԵԶՈՊՈՍ **

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

1. Գտեք առակում առկա բարդ բառերը:

հողագործ, հողամաս

2. Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:

գործիք, անգործ, գործնական, մասնիկ, մասնավոր, մասնաճյուղ, վերջնամաս, փոքրամասնություն, մասամբ, հողոտ, հողային, հողագործություն, անհող։

3. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:

Մարդու համար աշխատանքը ավելի թանգ է քան գանձը։

4. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

5. Համացանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:

Առանց աշխատանքի քնջութից  ձեթ  չես  քամի:

Ամառը  թե  չքրտնես, ձմեռը չես լիանա:

Աշխատանքի ժամանակ հայելի չեն նայում:

6.Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Լինում են չեն լինում, երկու մարդ են լինում։ Մեկը շատ էր աշխատում, իսկ մյուսը չէր աշխատում։ Երբ որ հայելու մեջ էր նայում այն մարդը, որը աշխատում էր, նա տգեղ էր, որովհետև չէր հանգստանում և միշտ հոգնած էր։ Իսկ այն մարդը, որը չէր աշխատում, գեղեցիկ էր։ Բայց որոշ ժամանակ անց, աշխատավոր մարդը նայեց հայելու մեջ և զարմացավ, որովհետև տեսավ խելացի, ուժեղ և ձգտող մի մարդու։ Իսկ ծույլ մարդը տեսավ թույլ, տգեղ և անխելք մի մարդու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *