Չարենց: Բանաստեղծություն

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Անվտանգ կենսակերպ

Ինչպես նստել հեռուստացույցի, համակարգչի  դիմաց

տեսանյութ

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

տեսաֆիլմ

Ֆիզկուլտ րոպե  ուղեղի արյան շրջանառությունը լավացնելու համար

1)    Ելման դրություն — նստած աթոռին

1-2 գլուխը հետ տանել և սահուն ետ կախել

3-4 գլուխը առաջ կախել, առանց ուսերը բարձրացնելու: Դանդաղ կրկնել 4-6 անգամ:

2)    Ելման դրություն- ձեռքերը գոտկատեղին

  1. Գլուխը շրջել աջ
  2. Ելման դրություն
  3. Գլուխը շրջել ձախ
  4. Ելման դրություն

Դանդաղ կրկնել 6-8 անգամ:

3)    Ելման դրություն նստած կամ կանգնած, ձեռքերը գոտկատեղին

  1. Թափով ձախ ձեռքերը բերել աջ ուսի վրա, գգլուխը շրջել ձախ
  2. Ելման դրություն
  3. Նունը աջ ձեռքով

Դանդաղ տենպով կրկնել 6-8 անգամ