Եղևին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վաղորդյան- վաղ առավոտյան,  առավոտվա։

Արահետ- կածան, ոտքի, նեղ ճանապարհ։

Ցող- մանր կաթիլներ, շաղ։

Աբրեշում- մետաքսա

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Եղևնին հիշում էր

անտառի բացատը

արահետները ձյան տակ

իր փշատերևներ ընկերներին

գլխավերևի երկինքը։

 

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին երջանիկ էր զգում, որովհետև

գարուն էր բերել երեխաներին

հրճվանք պատճառել մարդկանց։

 

  1. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
  2. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
  3. Նամակ գրի՛ր եղևնուն:

 

 

 

 Նամակ ձմռանը

Նամակ ձմռանը

Բարև, իմ սիրա՛ծ ձմեռ․

Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես։ Ես ուրախ եմ, որովհետև իմ ծնունդը ձմռանն է։ Ձմե՛ռ, դու երեխաների համար շատ ուրախ եղանակ ես։ Երեխաները խաղում են ձնագնդիկ,  սառած սղարանում սահում են և պատրաստում են ձնեմարդ։ Իմ սիրելի ձմեռ, այս տարի մեզ շատ ձյուն բեր։

Սիրով՝ Վահան