Իմ շան մասին

Ես ունեմ շուն։ Նրա անունը Օլկա է և նա չորս տարեկան է։ Օլկային ինձ նվիրել են իմ մայրիկի ընկերուհիները։ Օլկան սիբիրյան հասկի է, բայց հասկանում է հայերեն հրամանները։ Ես նրա հետ պարապում եմ, որ նա դառնա ուժեղ, խելացի, մարդկանց օգնող և պաշտպանող։ Հիմա նա շատ ուժեղ է, խելոք է, արագ և ընկերասեր։ Նա իմ ընկերն է։ Օլկան շատ-շատ նման է գայլի և գայլու պես ոռնում է։ Երբ որ Օլկան փոքր էր, նա իմ հետ խաղում էր բռնոցի և պախկվոցի։ Նաև Օլկան անընդհատ փորձում է բռնել կատուներին կամ թռչուններին։ Երբ որ մենք խոսում ենք թռչունների կամ կատուների մասին, նա լսում է և սկսում է նրանց փնտրել։ Մենք իրար հետ գնում ենք այգի զբոսնելու։ Հենց որ ես դաս եմ անում, Օլկան գալիս է իմ կողքը պառկում և սպասում, որպեսզի ես իր հետ խաղամ։ Օլկան ինձ այնքան է կարոտում, երբ ես գնում եմ իմ տատիկի տուն, իսկ Օլկան մնում է տանը, նա անըհնդատ փնտրում և սպասում է ինձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *