Ամանորի մասին բանաստեղծություններ

Ռափայել Պատկանյան
Նոր տարի
Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի կլ:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:
Ղազարոս Աղայան Նոր տարի
Արի, դու,արի Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ
:
Ձյուն տուր սարերի
,
Անձրև` արտերին
,
Կարկուտը` չարին
,
Զով արևը` մեզ
:
Անթուփ ծաղիկից
,
Աններկ կարմրուկից
,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ
:
Մայրական գթով
,
Գրկաբաց ձեռքով
,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ
:
3
Տարին բոլորեց
,
Երեսը շրջեց
,
Նոր դիպակ դրավ
,
Նոր դեմք ցույց տըվավ
:
Մարդիկ խնդացին
,
Կերան, խմեցին
,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին
:
Հովհաննես Թումանյան
Նոր տարի
Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր
-գնա
,
Ինչպես մի օր
Թեթևասահ
,
Որ արևի
Վառ ժըպիտով
,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց
է կենում
Ծաղկի վերից
,
Իսկ նա հովտում
,
Իր հուսալից
Աչքը վերև
,
Փոքրիկ, չնչին
,
Ցնծում
է կամ
Մոտ
է վերջին

Ես էլ էնպես
,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի
:
Մի երկիր
է
Տվել մեզ կյանք
,
Մի երկինք է
Պահել իր տակ
Եվ գեղեցիկ

Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ

Մենակ իրար
Չենք հասկանում
,
Բայց ապրում ենք
Մի սահմանում
,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք
,
Կըրկին ձուլվենք
,
Մի հող դառնանք
,
Անհետ
,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ հընչյուններ
Մի մեծ երգի
,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի

 

Անդաստան-դաշտ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *