Այցելություն Հայաստանի պատմության թանգարան

                   

Այսօր ես իմ դասարանի և մեր ուսուցիչներ՝ ընկեր Դիանայի և ընկեր Շուշանի հետ գնացել էի Հայաստանի պատմության թանգարան։ Այդ թանգարանում կային հին մարդկանց տարբեր գործիքներ և զենքեր։ Այնտեղ տեսանք նաև ասպետների զրահ և նրանց վահանը։ Էքսկուրսավարը մեզ ցույց տվեց ձիերի զրահը։ Մենք տեսանք հին ժամանակվա դրամներ։ Մեզ մանրամասն պատմում էին, թե որտեղ էին ապրում և ինչ էին պատրաստում մարդիկ հին ժամանակներում։ Այնտեղ տեսանք ոսկուց պատրաստված զարդեր, ափսեներ։ Ոսկուց պատրաստում էին ոսկե գլխարկ, մատանի և այլ նախշեր։ Նաև մեզ ցույց տվեցին տարբեր կենդանիների ոսկորներ։ Ցույց տվեցին, թե մարդիկ ոնց էին արագ հասնում ինչ-որ տեղ։ Այս ճամփորդություն ինձ շատ դուր եկավ և ես շատ կուզենամ, որ պատմության թանգարաններ ավելի շատ այցելեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *