Ընտրությամբ գործունեություն

1. Հողամասում ցանված էր 120կգ եգիպտացորեն։ Կարտոֆիլ ցանել էին եգիպտացորենից 5 անգամ պակաս, իսկ ցորեն՝ 3 անգամ պակաս, քան կարտոֆիլն ու եգիպտացորենը միասին։ Ինչքա՞ն ցորեն էր ցանված հողամասում։

Լուծում

120:5=24

120+24=144

144:3=48

Պատ․՝48

2․ Երեք գրադարակներում դրված են համապատասխանաբար 42, 26 և 37 գիրք։ Առաջին գրադարակից 7 գիրք տեղափոխել են երկրորդը։ Քանի՞ գիրք պետք է երկրորդ գրադարակը տեղափոխել երրորդից, որպեսզի երեք գրադարակներում հավասար քանակներով գրքեր լինեն։

Լուծում

42-7=35

26+7=33

37-2=35

33+2=35

Պատ․՝2 գիրք

3. Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3 կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։

Լուծում

25×3=75

75-24=51

Պատ․՝51 կգ

4. 2 գյուղացի 4 ժամում միասին հավաքում են 64 կգ խնձոր: Քանի՞ ժամում կհավաքեն 96 կգ խնձորը, եթե այգում միաժամանակ աշխատեն 4 գյուղացիներ:

Լուծում

Երկու գյուղացի չորս ժամում 64 կգ

Չորս գյուղացի չորս ժամում 128 կգ

Չորս գյուղացի մեկ ժամում 32 կգ

Չորս գյուղացի երեք ժամում 96 կգ

Պատ․՝3 ժամում

5. “Ներկիր ինքդ” ալբոմն արժե 1390 դրամ։ Շողերի մայրիկը ցանկանում է վճարել մանրադրամներով։ Ո՞ր մանրադրամներից որքան պետք է վերցնի, որպեսզի մանրադրամների քանակը լինի նվազագույնը։

Հայաստանում կան հետևյալ մանրադրամները․ 10դր, 20դր, 50դր, 100դր, 200դր և 500դր։

Պատ․՝ 2 հատ 500դր, 200 դր ,100 դր, 50 դր, 2 հատ 20 դր

6. 

Պատկերիր ուղիղ։

Պատկերիր երեք ուղիղ այնպես, որ նրանք հատվեն 1 կետում։

Տարեք ուղիղ և նրա վրա նշեք 3 կետ։ Քանի՞ հատված է ստացվում ուղղի վրա։

Պատ․՝ 3 հատված

Պատկերիր ուղղի վրա գտնվող 3 կետ և չգտնվող 1 կետ։ Յուրաքանչյուր երկու կետով տարեք ուղիղ։ Քանի՞ ուղիղ է ստացվում։

Պատ՝․ 4 ուղիղ

Նկարում պատկերված է ուղիղ և նրա վրա նշված են A, B, C և D կետերը։ Գրեք բոլոր այն հատվածները, որոնց վրա գտնվում է C կետը։

Screenshot_1

Պատ․՝ AD, BD

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *