Հոգևոր ընթերցում

Բան Ժե

 

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն։

 

Բան Զե
Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս
Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,
Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,
Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:
Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,
Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,
Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.
Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *