WAMAS 2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադա

Սեպտեմբերի 3-4-ը Դուբայում անցկացվեց WAMAS-2021 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան: Այս տարի մասնակցում էին 300 դպրոցական աշխարհի 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բելառուսից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իրանից, Իրաքից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից:

Օլիմպիադային մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը, որը բաղկացած էր տարբեր տարիքի 21 դպրոցականից հանրապետության բոլոր մարզերից: Բոլոր մասնակիցներն «Աբակ» դպրոցի սաներ էին:

Այս օլիմպիադային թեժ պայքարի արդյունքում ես՝ իմ տարիքային խմբում և աստիճանում, զբաղեցրեցի 1-ին պատվավոր տեղը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *